Տաճարը վերականգնվել է, հոյակապ է. Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար, որը պետք է վերաբացվի 2019 թվականի հրդեհից վերականգնվելուց հետո, տեղեկացնում է BFM TV-ն։
«Տաճարը վերականգնվել է, թարմացվել է: Հոյակապ է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նշվում է, որ նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերականգնմանը: Մայր տաճարի վերակառուցմանը մասնակցել են մոտ 2 հազար մարդ և մոտավորապես 250 ձեռնարկություն։