չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թաթարստանում ամուսինները պարբերաբար տանջել են իրենց չորս երեխաներին

Թաթարստանում ամուսինները պարբերաբար տանջել են իրենց չորս երեխաներին

Թաթարստանում քննիչները քրեական գործ են հարուցել Նաբերեժնիե Չելնովի բնակչուհու և նրա հետ բնակվող տղամարդու նկատմամբ, որոնք կասկածվում են չորս երեխաների սիստեմատիկ խոշտանգելու մեջ, տեղեկացնում են ՌԴ Քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչությունից:

«Քննչական մարմինների կողմից ... քրեական գործ է հարուցվել Նաբերեժնիե Չելնի քաղաքի 33-ամյա բնակչուհու և նրա հետ ապրող 25-ամյա տղամարդու նկատմամբ։ Նրանք կասկածվում են «խոշտանգում» հոդվածով հանցագործություն կատարելու մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետաքննության վարկածով՝ 2019 թվականի դեկտեմբերից կասկածյալները առանց ոևէ պատճառի պարբերաբար ծեծի են ենթարկել 2004, 2007, 2012 և 2019 թվականների ծնված չորս երեխաներին, որոնցից երեքը եղել են կնոջ առաջին ամուսնությունից, չորրորդը՝ ընդհանուր: Կատարվածի մասին իրավապահ մարմիններին հայտնել են կասկածյալների հարևանները։

Ներկայումս կրտսեր երեխան առգրավվել է ընտանիքից, մնացածը փոխանցվել է հարազատ հորը։ Կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամ։ Լուծվում է կասկածյալների նկատմամբ օրենքով նախատեսված խափանման միջոց ընտրելու հարցը։

  • Կիսվել: