շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային. Բլինքեն

Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Կիեւին տարածքների հարցում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը:

Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, եւ կշարունակի աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը՝ ամրապնդելով իր դիրքերը ռազմական եւ դիվանագիտական ​​ճանապարհով։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին նաեւ տեղեկացրել է ԱՄՆ անվտանգության աջակցության, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության փաթեթի մասին, ինչպես նաեւ ապագա մատակարարումների մասին։ Քննարկվել է նաեւ ուկրաինական հացահատիկի մատակարարման եւ Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման հարցը։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
 
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները եւ ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:

  • Կիսվել: