չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Տարածաշրջանի երկրները պետք է կանխեն նոր ճգնաժամերի առաջացումը. ԻԻՀ ԱԳԽ քարտուղար

Տարածաշրջանի երկրները պետք է կանխեն նոր ճգնաժամերի առաջացումը. ԻԻՀ ԱԳԽ քարտուղար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն՝ կանխելու նոր ճգնաժամերի առաջացումը», գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման կապակցությամբ և անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողությւոններին ու սադրանքներին, Ալի Շամխանին նշել է, որ նրանց ներկայությունը աշխարհում, հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, վնասակար է, իսկ նրանց տարածաշրջանից հեռանալը՝ կայունության և խաղաղության հաստատման երաշխիքն է:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային քաղաքականությունը և իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի իմաստուն դիրքորոշումները ուղղված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտին և խաղաղության հաստատմանը:

Ընդգծելով Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, Ջեյհուն Բայրամովը հայտարարեց Ադրբեջանի պատրաստակամությունը բարելավել հարաբերություններն Իրանի հետ բոլոր ոլորտներում:

 

  • Կիսվել: