«Տարածաշրջանի անվտանգության համար պետք է կանգնեցնել Իսրայելին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգության համար պետք է կանգնեցնել Իսրայելին․
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում պատերազմը կարող է տարածաշրջանում անօրինական միգրացիայի ալիքներ հրահրել:
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Նեթանյահուի գլխավորությամբ տարածաշրջանի կայունության և անվտանգության ամենամեծ սպառնալիքն է, ինչը կրկին ցուցադրվեց Իրանի վրա հարձակմամբ։