Տարածաշրջանային ճգնաժամերի արմատն արտաքին միջամտությունն է. իրանցի պաշտոնյա
Նշելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ճգնաժամերի արմատն արտաքին միջամտությունն է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը հավելել է. «Այս ճգնաժամերի քաղաքական լուծման համար անհրաժեշտ է համապատասխան կողմերի և տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային դերակատարների ուժեղ կամքի դրսևորում և տարածաշրջանում հավաքական համագործակցություն», գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սեյեդ Քամալ Խարազին, Ղազախստանում կայացած «Անկախության 30 տարի. Առաջնորդություն, կայուն զարգացում և առաջընթաց» խորագրով վիրտուալ համաժողովում հայտարարել է. «Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ղազախստանի կիրառած կարևոր ռազմավարություններն ու նախաձեռնությունները և ներքին, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում այդ երկրի առաջխաղացումը վկայում են Ղազախստանի առավարության և ժողովրդի խելամտության, ճիշտ որդեգրած, մարտավարության և պատասխանատվության մասին»:
Նշելով, որ տարածաշրջանային ճգնաժամերի արմատն արտաքին միջամտությունն է, Խարազին հավելել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևորագույն հարցը Պաղեստինի խնդիրն է»։
Նա հավելել է. «Այս ճգնաժամի լուծումը հնարավոր չի լինի առանց ժողովրդավարության հիմնական սկզբունքի, որը կայանում է միջազգային հանրության կողմից իրենց ճակատագիրը որոշելու հարցում Պաղեստինի բոլոր հիմնական բնակիչների, ներառյալ՝ մուսուլմանների, հրեաների, քրիստոնյաների և փախստականների կարծիքը հաշվի առնելու մեջ»: