ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով. Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներ

Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով. Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներ

Վերջին շրջանում նկատվող հռետորաբանությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Իրանի բարեկամական հարաբերությունների մակարդակին։ Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույցի ընթացքում:

Սեպտեմբերի կեսերից կտրուկ սրվել են Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները։ Իրանի իշխանությունները մեղադրում են Ադրբեջանին այն բանում, որ նա սերտորեն համագործակցում է Իրանի գլխավոր ընդդիմախոսի՝ Իսրայելի հետ։ Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ձգտում է Ադրբեջանի տարածքով մոտենալ իրանական սահմաններին՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաեւ բորբոքել Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները:

«Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։ Կողմերը նշել են, որ վերջին շրջանում նկատվող հռետորաբանությունը չի համապատասխանում մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակին, եւ բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով», - հաղորդում Է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարները կարևորել են երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման սկզբունքի շարունակական պահպանումը, ինչպես նաև քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: