ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թալիբները հայտարարում են Փանջշերի նկատմամբ ամբողջական վերահսկողության մասին

Թալիբները հայտարարում են Փանջշերի նկատմամբ ամբողջական վերահսկողության մասին

՛՛Թալիբան՛՛ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել Է, որ Փանջշերի նահանգն ամբողջությամբ նվաճված Է: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

՛՛Փանջշերի հարթավայրն անցել Է Իսլամական Էմիրության լրիվ վերահսկողության ներքո: Այս հաղթանակի շնորհիվ մեր երկիրն ամբողջությամբ դուրս Է պրծել պատերազմի ճահճուտից՛՛,-նշել է Մուջահիդը:

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արմատականները հերթական լայնածավալ հարձակումն են ձեռնարկել նահանգի վրա երեք ուղղություններից: Երկու կողմերը հաստատել են, որ դաժան մարտական գործողությունները շարունակվում են Շոթուլի գավառում, Անավա, Ռուխա եւ Փարիյան բնակավայրերում:

Հավելենք նաեւ, որ դիմադրության ներկայացուցիչները նշել են. ՛՛Փանջշերի լիակատար անկման մասին լուրն ավելին չԷ, քան սուտը: Ամբողջ հարթավայրը, գյուղերը մեզ մոտ են: Ավելի քան հազար ծայրահեղական Է սպանվել: Դիմադրության մարտիկներ նույնպես զոհվել են պակիստանյան ռազմաօդային ուժերի ռմբակոծության հետեւանքով, բայց մենք չենք հանձնվի: Դիմադրությունը շարունակվում Է՛՛:

  • Կիսվել: