երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թալիբները գրավել են Փանջշիր նահանգի չորս քաղաքներ

Թալիբները գրավել են Փանջշիր նահանգի չորս քաղաքներ

Թալիբները գրավել են Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշիր նահանգի չորս քաղաքներ, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ գրավել են Փանջշիր նահանգի չորորդ քաղաքը և շարունակում են առաջխաղացումը դեպի նահանգի այլ քաղաքներ:

Փանջշիր նահանգում «Թալիբան» խմբի ընդիմության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին ասել է, որ Ահմադ Մասուդի գլխավորած ընդդիմադիր ուժերը շրջապատել են թալիբների հազարավոր անդամների:

Փանջշիր նահանգում շարունակվում են բախումները «Թալիբանի» անդամների և Ահմադ Մասուդի գլխավորած ընդդիմադիր ուժերի միջև, և երկու կողմերն էլ պնդում են, որ առաջընթաց են գրանցել:

Փանջշիրը թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգն է և Ահմադ Մասուդն ու Մարոլլահ Սալեհը իրենց ուժերով տեղակայված են Փանջշիրում:

 

  • Կիսվել: