շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թալիբների գալուց հետո Աֆղանստանում փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց

Թալիբների գալուց հետո Աֆղանստանում փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց

Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց դադարեցրել է իր գործունեությունը:

Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի տեղական թղթակիցը՝ հավելելով, որ երկրում փակվել են նաև օտարերկրյա պարբերականների տեղական գրասենյակները:

Աղբյուրը նշում է, որ Աֆղանստանում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով տեղի տպագիր թերթերը ֆինանսական դժվարությունների պատճառով ամբողջությամբ անցում են կատարել առցանց լրատվության ռեժիմին կամ ամբողջությամբ փակվել են:

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները իրենց հսկողությունն են սահմանել Աֆղանստանի տարածքի մեծագույն մասի նկատմամբ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը սկսել են աստիճանաբար դուրս գալ երկրից: Օգոստոսի 15-ին նրանք գրավել են մայրաքաղաք Քաբուլը:

  • Կիսվել: