ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է 174 գավառ. Դելավար

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է 174 գավառ. Դելավար

՛՛Թալիբան՛՛ արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ, հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դելավարը,  մասնավորապես, ասել է. ՛՛174 գավառ արդեն անցել է իսլամական էմիրության կառավարմանը: Մենք ցանկանում ենք շեշտել, որ այդ անցումների պատճառը չի կարող սոսկ զենքի ուժը լինել: Դա վկայում է, որ ժողովուրդը համաձայն է և ողջունում է Աֆղանստանի Իսլամական էմիրությունը՛՛:

Նա նաև նշել է, որ Աֆղանստանի տարածքի 85 տոկոսն անցել է իսլամական էմիրության կառավարմանը:

Դելավարը հանդես է եկել միջազգային կազմակերպություններին ուղղված կոչով՝ շարունակելու իրենց աշխատանքն այդ երկրի տարածքում: Նա հայտնել է, որ Քաբուլն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին դիմում է ՛՛Թալիբանին՛՛՝ առաջարկելով համագործակցել:

Պատվիրակության ղեկավարը նաև հայտնել է, որ  շարժումը չի ձգտում իշխանության բռնատիրման և կարծում է, որ աֆղանական պետությունում պետք է ներկայացված լինեն հասարակության բոլոր ներկայացուցիչները:

  • Կիսվել: