Թաիլանդը և Կամբոջան վերահաստատել են կրակի դադարեցման շուրջ բանակցությունների պատրաստակամությունը
Թաիլանդը և Կամբոջան կիրակի հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իրենց մահացու սահմանային վեճին վերջ դնելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերից հետո, տեղեկացնում է Ասոշիեյթեդ Փրես-ը:
Նշենք, որ արդեն չորս օր տևող մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, իսկ ավելի քան 168,000-ը՝ տեղահանվել։
Շաբաթ օրը Թրամփը Truth Social-ում գրել է, որ խոսել է Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ և ենթադրել, որ չի առաջ շարժվի առևտրային համաձայնագրերով որևէ երկրի հետ, եթե մարտերը շարունակվեն։ Ավելի ուշ նա ասել է, որ երկու կողմերն էլ համաձայնել են հանդիպել կրակի դադարեցման շուրջ բանակցությունների համար։
Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնել է «անհապաղ և անվերապահ կրակի դադարեցման»։ Նա ասել է, որ Թրամփը իրեն ասել է, որ Թաիլանդը նույնպես համաձայնել է դադարեցնել հարձակումները, այն բանից հետո, երբ Թրամփը խոսել է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայի հետ։ «Սա դրական լուր է երկու երկրների զինվորների և ժողովուրդների համար», - հայտարարության մեջ ասել է Խուն Մանեն։
Իր հերթին, Թաիլանդը արտահայտել է իր լուռ աջակցությունը։ Ֆումտհամը շնորհակալություն է հայտնել Թրամփին և ասել, որ Թաիլանդը սկզբունքորեն համաձայն է հրադադարին, բայց շեշտեց Կամբոջայի «անկեղծ հանձնառության» անհրաժեշտությունը, ասել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինվորականների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի ժամանակ կամբոջացի զինվոր զոհվեց։


