Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու հարցում
Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու շուրջ։
«Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային իրավիճակի կարգավորման հանձնաժողովի հանդիպումն ավարտվել է։ Կողմերը հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ 13 կետից բաղկացած համաձայնագիր են կնքել։ Երկու երկրների ներկայացուցիչները նաև ստորագրել են արձանագրություններ, որոնք ուղղված են սահմանին առկա լարվածությունը կարգավորելուն և սահմանամերձ տարածքում խաղաղությունը վերականգնելուն», - ասվում է Թաիլանդի կառավարության՝ X-ում հրապարակած հայտարարության մեջ։


