Սուրբ Սոֆիայի տաճարում մահացել է մզկիթի թուրք սպասավորը
Մզկիթի սպասավոր Մուեզին Օսման Ասլանը մահացել է սրտի կաթվածից Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա-Սոֆիայի)՝ մզկիթի վերածված տաճարում, հայտնել Է նահանգապետի վարչակազմը, տեղեկացնում է ria.ru-ն:
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը ՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել ։ Առաջին նամազը կատարվել է Այա Սոֆիայում հուլիսի 24-ին ։
"Մենք ցավակցություն ենք հայտնում Քյագըթհան շրջանի Ուհուդ մզկիթի մուեզինի ընտանիքին եւ հարազատներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Մուեզինը մահացել է սրտի նոպայից, որը նա տարել է էքսկուրսավարի կամավորական պարտականությունների կատարման ժամանակ Այա Սոֆիայի մզկիթում: