Սումատրա կղզում վերջին երկու շաբաթվա ընթացքում ջրհեղեղից 5400 մարդ է տուժել
Ինդոնեզիայում ավերիչ ջրհեղեղներն ու սողանքները 1003 մարդու կյանք են խլել: Այս մասին շաբաթ օրը հայտնել են փրկարարները, մինչդեռ Հարավարևելյան Ասիայի երկիրը շարունակում է արտակարգ օգնության ջանքեր կիրառել, տեղեկացնում է AFP-ն։
Աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալության վերջին զեկույցում ասված է, որ Սումատրա հյուսիսարևմտյան կղզում վերջին երկու շաբաթվա ընթացքում բնական աղետի պատճառով ավելի քան 5400 մարդ է տուժել:
Զոհերի վերջնական թիվը, ինչպես սպասվում է, կավելանա, քանի որ աղետների դեմ պայքարի գործակալությունը հայտնում է, որ 218 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Հսկայական տարածքներում տուժած 1.2 միլիոն բնակիչները ստիպված են եղել ապաստան գտնել ժամանակավոր կացարաններում: Ջրհեղեղներից տուժածների շրջանում դժգոհությունն աճում է, բողոքում են օգնության տրամադրման տեմպից:
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն շաբաթ օրը հայտարարել է, որ իրավիճակը բարելավվել է, և մի քանի շրջաններ, որոնք նախկինում մեկուսացված են եղել՝ այժմ հասանելի են։
Նշվում է, որ աղետից հետո վերականգնման ծախսերը կարող են հասնել 51.82 տրիլիոն ռուփիի (3.1 միլիարդ դոլար):


