հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով 459 մարդ մահացել է, 4072-ը՝ վիրավորվել. ԱՀԿ

Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով 459 մարդ մահացել է, 4072-ը՝ վիրավորվել. ԱՀԿ

Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով 459 մարդ է զոհվել, 4072-ը ՝ վիրավորվել: Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սուդանում ԱՀԿ ներկայացուցիչ Նիմա Սաիդ Աբիդը:

ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է հակամարտության սկզբից ի վեր բժշկական հաստատությունների վրա 14 հարձակումը։ Դրանց հետևանքով 8 մարդ է զոհվել, 2-ը ՝ վիրավորվել:

«Բուժհաստատությունների և բուժանձնակազմի վրա հարձակումները դատապարտելի են և պետք է դադարեցվեն», - հավելել է Աբիդը:

Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։

Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

  • Կիսվել: