ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ստորագրվել է ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական գործընկերությունն ամրապնդելու 10-ամյա շրջանակային համաձայնագիր

Ստորագրվել է ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական գործընկերությունն ամրապնդելու 10-ամյա շրջանակային համաձայնագիր

ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Փիթ Հեգսեթը և Ռաջնաթ Սինգհը ստորագրել են ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական գործընկերությունն ամրապնդելու 10-ամյա շրջանակային համաձայնագիր, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Մալայզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների  ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում։

Հեգսեթը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պայմանագիրը «տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն» է ու կնպաստի երկու երկրների միջև ավելի խորը համակարգմանը, հետախուզական տվյալների փոխանակմանը և տեխնոլոգիական համագործակցությանը։

«Սա կարևոր քայլ է մեր զինված ուժերի համար, ճանապարհային քարտեզ՝ հետագա ավելի խորը և ավելի իմաստալից համագործակցության համար»,-նշել է նա:

Սինգհն էլ իր հերթին բարձր է գնահատել ամերիկացի գործընկերոջ հետ «արդյունավետ հանդիպումը»։ Նա ընդգծել է, որ համաձայնագիրը «կսկսի նոր դարաշրջան» Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանական հարաբերություններում։ Սինգհը նշել է, որ ստորագրված փաստաթուղթն արտացոլում է երկու երկրների միջև «աճող ռազմավարական մերձեցումը» և կարևոր նշանակություն ունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար:

  • Կիսվել: