երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստոլտենբերգը կառաջարկի Ուկրաինային 100 մլրդ դոլարի չափով հնգամյա հիմնադրամ հատկացնել

Ստոլտենբերգը կառաջարկի Ուկրաինային 100 մլրդ դոլարի չափով հնգամյա հիմնադրամ հատկացնել

Այսօր ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կառաջարկի Ուկրաինային 100 մլրդ դոլարի չափով հնգամյա հիմնադրամ հատկացնել: Այս մասին «POLITICO»-ին հայտնել են երկու դիվանագետ:

Նշվում է, որ Ֆինանսական փաթեթը կդառնա ավելի լայն նախաձեռնության մի մասը, որն ուղղված է Կիևին օգնության խթանմանը, քանի որ Կոնգրեսում ԱՄՆ-ի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի քննարկումը կանգ է առել:

Գաղափարներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ի 32 անդամ ներդրումներ կատարեն 100 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամում նույն համամասնությամբ, ինչ նրանք ֆինանսավորում են ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեն, որը հիմնված է նրանց համախառն ազգային եկամտի վրա: ՆԱՏՕ-ի երկրները հույս ունեն վերջնականապես համաձայնեցնել այդ առաջարկների մանրամասները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների հուլիսյան գագաթնաժողովում:

  • Կիսվել: