ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սթոլտենբերգը չեղարկել է այցը Բեռլին

Սթոլտենբերգը չեղարկել է այցը Բեռլին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը չեղարկել է այցը Բեռլին, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Պատճառների մասին չի նշվել, հինգշաբթի տեղեկացրել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ անսպասելի չեղարկել է այցը Բեռլին»,- նշել են գերատեսչությունում։

Կանցլեր Շոլցի՝ միջոցառումների մասին մոտ մեկ ժամ հետո տարածած հայտարարությունում նշվել էր ճեպազրուցյ Սթոլտենբերի հետ, որը պետք է տեղի ունենար Բեռլինում ժամը 12.00-ին։ Շոլցից բացի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպում էր նախատեսված նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեհթի հետ։

  • Կիսվել: