Ստոկհոլմում Իրանի դեսպանատան մոտ Ղուրան են այրել
Ստոկհոլմում Իրանի դեսպանատան մոտ կայացած ակցիայի ժամանակ Ղուրան են այրել։ Կազմակերպիչը միգրանտ Սալվան Մոմիկան է, ով նախկինում ևս մասնակցել է նման ակցիաների, տեղեկացնում է Aftonbladet-ը։
Նշվում է, որ մի կին փորձել է հանգցնել Ղուրանը, որը Մոմիկան հրկիզել է միջոցառման ժամանակ։
Ոստիկանությունը կնոջը բերման է ենթարկել, իսկ ակցիան շարունակվել է։