չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստամբուլը կունենա «պահուստային» քաղաքներ. Էրդողան

Ստամբուլը կունենա «պահուստային» քաղաքներ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Ստամբուլի «պահուստային» քաղաքներ կառուցելու մասին։

Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները նախատեսում են այդ քաղաքները կառուցել մեգապոլիսի եվրոպական և ասիական հատվածներում, որոնց բնակչությունը կկազմի 1 միլիոն:

«Մենք Ստամբուլում կստեղծենք երկու առանձին քաղաք՝ ընդհանուր 1 միլիոն բնակչությամբ։ Դրանք կկառուցվեն երկու ծայրամասերում՝ պահուստային քաղաքների մոդելով»,- ասել է Էրդողանը և նշել, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 130 մլն քառակուսի մետր հողատարածք։

Նախագահը պարզաբանել է, որ իշխանությունները նախատեսում են Ստամբուլի կենտրոնում գտնվող սեյսմավտանգ շրջանների բնակիչներին վերաբնակեցնել «երկրաշարժերի ցածր ռիսկայնությամբ ծայրամասերում»:

Էրդողանն ասել է, որ նախատեսվում է «պահուստային» քաղաքներ ստեղծել նաև երկրի սեյսմիկ վտանգավոր այլ շրջաններում։

  • Կիսվել: