շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ստամբուլում տղամարդը հրդեհել է Սուրբ Սոֆիան

Ստամբուլում տղամարդը հրդեհել է Սուրբ Սոֆիան

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հրդեհել էր հայտնի Սուրբ Սոֆիա տաճարը, սակայն իր կամկից անկախ կրակը չի տարածվել: Այս մասին հայտնել է Ekol TV-ն։

Նշվում է, որ կարմիր գլխարկով տղամարդը աղոթքից հետո հրդեհել է մզկիթում սեղանի մոտ գտնվող թղթերի կույտը: Մոտակայքում գտնվող անձը ժամանակին տեսել է հրդեհը և տեղեկացրել իմամին, ով բարձրացրել է գորգը և կարողացել մարել հրդեհը։

Ոստիկանությունը միջադեպից մի քանի ժամ անց ձերբակալել է կասկածյալ Մեսութ Գուչլուին: Հայտնի է, որ տղամարդը նախկինում բուժվել է Ստամբուլի Բաքիրքյոյ շրջանի հոգեբուժական կլինիկայում: Դատարանը ձերբակալել է կասկածյալին:

  • Կիսվել: