երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածն ահաբեկչությունն է

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածն ահաբեկչությունն է

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածն ահաբեկչությունն է: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ այդ վարկածի, այն կազմակերպել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ գործարկվել է պայուսակում տեղադրված պայթուցիկ սարք։

Թուրքիայի իշխանություններն արդեն սահմանափակումներ են սահմանել միջադեպի լուսաբանման հարցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ուժեղ պայթյուն է որոտացել, կան զոհեր ու վիրավորներ:

  • Կիսվել: