երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ստամբուլում կրկին քաղաքապետարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել

Ստամբուլում կրկին քաղաքապետարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել

Ստամբուլում քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ են բերման ենթարկվել՝ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ ձերբակալման 47 օրդեր է տրվել։ Կասկածյալների թվում են Ստամբուլի երեք խոշոր շրջանի, ինչպես նաև Ադանայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ կալանավորվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաներ էին սկսվել: Նա ևս մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը:

  • Կիսվել: