չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը

Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը

Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակներից մեկի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգապետի գրասենյակին:
 
Նահանգապետի հայտարարության համաձայն՝ երկու անձ Բահչելիևլեր շրջանում կուսակցության շենքի կողքով անցնելիս հինգ անգամ կրակոցներ են արձակել: Կուսակցության գրասենյակի վերևի հարկում հայտնաբերվել են չորս փամփուշտի հետքեր։
 
Իրավապահները շարունակում են կրակոցներ արձակածների որոնողական աշխատանքները։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
 
Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ դատապարտում է տեղի ունեցածը։ Նա շեշտել է, որ կուսակցությունը կշարունակի նախապատրաստվել մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին:

  • Կիսվել: