հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվեց Լոնդոնի ճնշման տակ. Պեսկով

Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվեց Լոնդոնի ճնշման տակ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվելու պատճառները, հայտարարել է, որ դա կապված է Լոնդոնի ուղղակի ճնշման հետ:
 
«Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել է։ Եվ բոլորը նաև քաջատեղյակ են ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակիցների խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելու մերժման պատճառը։ Դա ուղղակի ճնշում էր Լոնդոնի կողմից։ Այդ մասին հայտնել է պարոն Արախամիան։ Մնացած ամեն ինչը դատողություններ են: Առաջարկում եմ կողմնորոշվել սկզբնաղբյուրներով», - ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք 2022 թվականին Ստամբուլում կայացած գագաթնաժողովից հետո Մոսկվան Կիևին նոր պահանջներ է ներկայացրել, որոնց Ուկրաինան չի համաձայնել։
 
Պեսկովն ավելացրել է, որ այդ պատճառով Կիևի հետ բանակցությունների համար որևէ նախադրյալ այս պահին չկա, ՌԴ հատուկ գործողությունը շարունակվում է։
 
«Նախագահի դիրքորոշումը հայտնի է․.. նա վերջին անգամ ասել է այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում: Բայց առայժմ, այս պահին, բանակցությունների համար ոչ մի նախադրյալ չկա, քանի որ բոլորին էլ հասկանալի և քաջ հայտնի է Ուկրաինայի դիրքորոշումը որևէ բանակցություն չընդունելու մասին», - ասել է Պեսկովը։
 

  • Կիսվել: