Ստամբուլում բանակցություններից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև. Ֆիդան
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ակնկալում է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների փուլերից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել կհաջողվի մեկ տարվա ընթացքում։
«Կամ մենք թույլ կտանք, որ այս պատերազմը շարունակվի, կամ մենք կհասնենք կայուն խաղաղության այս տարվա ընթացքում»,- ասել է թուրք նախարարը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։