ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստամբուլում բանակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները

Ստամբուլում բանակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները

Թուրքիայում բանակցություններ են սկսվել հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութա Չավուշօղլուն նշել էր, որ բանակցություններում քննարկվում է գործարքը երկու ամսով երկարաձգելու հարցը, սակայն վերջնական որոշումը կկայացնեն Պուտինն ու Էրդողանը։

Նշենք, որ գործարքի ժամկետն ութ օրից կլրանա:

 

  • Կիսվել: