կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ստամբուլի դատարանը Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատարանը Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացրել քաղաքի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ տեղի դատախազին վիրավորելու մեղադրանքով, հաղորդում է Haberturk TV-ն։

Նշվում է, որ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման։ Աղբյուրը պարզաբանել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։

Իմամօղլուի գործով լսումները տեղի են ունենում Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա կալանավորված է մարտից՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Նիստին ներկա են եղել քաղաքապետին աջակցող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը, ինչպես նաև Իմամօղլուի փաստաբանները։

  • Կիսվել: