շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստամբուլում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Ստամբուլում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի ներկերի գործարանում, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել՝ հայտնում է Anadolu գործակալությունը։

Պատահարից յոթ մարդ ստացել է թեթև վնասվածքներ, որոնց բժշկական զննումից հետո տուն են ուղարկել: Փրկարարները որոնում են երեք անհետ կորածների, որոնք չեն պատասխանում զանգերին:

Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը։ Գործարանի աշխատակիցներն ասել են, որ պայթյուններ են լսել:

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն այն ամբողջովին մարել դեռ չի հաջողվում: Արդյունաբերական գոտու տարածքում սև ծխի սյուն է բարձրանում, որը տեսանելի է մեծ հեռավորությունից։

  • Կիսվել: