շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսից պաշտպանում է առնվազն կես տարի

«Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսից պաշտպանում է առնվազն կես տարի

Ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսից պաշտպանում է առնվազն վեց ամսով: Այս մասին հայտնել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի` հարուցիչ հանդիսացող միկրոօրգանիզմների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը:

«Մենք արդեն բավականաչափ տվյալներ ունենք, որ կես տարվա ընթացքում իմունիտետը հաստատ պահպանվում է: Որպեսզի որոշակի համաճարակաբանական վերելք գրանցենք՝ պետք է վերապատվաստվել»,- ասել է մասնագետը` ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքով:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունը որոշակի մոտեցումներ է մշակել բնակչության վերապատվաստման հարցում. պիկ շրջանում ամեն վեց ամիսը մեկ, մնացյալ ընթացքում` տարեկան մեկ անգամ:

Գուշչինը հավելել է, որ «Սպուտնիկ V»-ն գործնականում 100 տոկոսով պաշտպանում է կորոնավիրուսով վարակման ծանր և մահացության դեպքերից` չնայած նոր հիմնամանրէներին: Նրա խոսքով` այն արդյունավետ է նաև հնդկական հիմնամանրէի նկատմամբ:

  • Կիսվել: