չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սպիտակ տունը սենատոր Կրամերին խնդրել է արգելափակել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը

Սպիտակ տունը սենատոր Կրամերին խնդրել է արգելափակել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը

Սպիտակ տունը հանրապետական սենատոր Քևին Կրամերին խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը, տեղեկացնում է Axios-ը:

Ըստ աղբյուրի՝ Կրամերն ասել է, որ չի կարծում, թե բանաձևի ընդունման համար «ճիշտ ժամանակն է»։

Նշվում է, որ սենատորը հիշեցրել է այս շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին՝ հայտարարելով, որ բանաձևը կարող է վնաս հասցնել Թրամփի վարչակազմի դիվանագիտական ջանքերին:

Axios-ը նշում է, ր սա արդեն երրորդ դեպքն է, երբ Սպիտակ տունը դիմում է օրենսդիրներին՝ խնդրելով արգելափակել Թուրքիայի դեմ քվեարկությունը։

Նախորդ ամիս հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը դեմ էր արտահայտվել բանաձևի ընդունմանը: Հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուին նույնպես խնդրել էին արգելափակել բանաձևը։

Նշվում է նաեւ, որ Կրամերի առարկությունը ուշագրավ է այն առումով, որ նա եղել է համանման բանաձևի համահեղինակ։

  • Կիսվել: