կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ-ը ևս 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային:

Այդ մասին CNN-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ երկու միլիարդ դոլարի օգնության մասին»,-ասել է նա։

Փետրվարի 20-ին Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նոր փաթեթը կներառի HIMARS բազմակի հրթիռային համակարգեր, որոնք արդեն օգտագործվում են ուկրաինական զորքերի կողմից։ 

  • Կիսվել: