ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիային հասցրած հարվածներն իքնապաշտպանական բնույթ են կրել

Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիային հասցրած հարվածներն իքնապաշտպանական բնույթ են կրել

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայում գտնվող օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներն իքնապաշտպանական բնույթ են կրել։

«Այդ հարվածները հիմնականում իրականացվել են ինքնապաշտպանության նպատակով», - ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ Սիրիայում գտնվող ամերիկյան ուժերն ու օբյեկտները ենթարկվել են հարձակումների, ընդ որում՝ հիմնականում հրթիռային հարձակումների այն խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Իրանը։

  • Կիսվել: