շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սպիտակ տունն ու նրա արևմտյան դաշնակիցները տոքսիկ տեղեկատվական-քարոզչական արշավ են սկսել Ռուսաստանի դեմ»․ ՌԴ ԱԳՆ

«Սպիտակ տունն ու նրա արևմտյան դաշնակիցները տոքսիկ տեղեկատվական-քարոզչական արշավ են սկսել Ռուսաստանի դեմ»․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն, անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ստանալու պահից, փորձում է ձգձգել բանակցությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական կողմի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած տեղեկագրի։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած, երբ ռուսական կողմը Վաշինգտոնին պաշտոնապես փոխանցել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագծերն ու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության ապահովման վերաբերյալ համաձայնագրերը, ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները, փաստաթղթերում բարձրացված հարցերի շուրջ կենտրոնանալու փոխարեն, քարոզչական պատերազմ են սկսել Ռուսաստանի դեմ։

«Սպիտակ տունն ու նրա արևմտյան դաշնակիցները տոքսիկ տեղեկատվական-քարոզչական արշավ են սկսել Ռուսաստանի դեմ՝ նրան ներկայացնելով որպես «ագրեսոր», «քաղաքակիրթ Եվրոպայի թշնամի», «միջազգային կայունությանը սպառնալիք ներկայացնող երկիր», Ռուսաստանին անդադար «վախեցրել են «ցավոտ» պատժամիջոցներով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ Ուկրաինայում ռուսական կողմի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցը ակնհայտ սադրանք է։

  • Կիսվել: