չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Սպիտակ տանը հանդիպել են Կոլումբիայի նախագահն ու Թրամփը

Սպիտակ տանը հանդիպել են Կոլումբիայի նախագահն ու Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորեին հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ իր բանակցությունները հաջող են եղել՝ Վաշինգտոնի և Բոգոտայի միջև ամիսներ տևած լարվածությունից հետո, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Թրամփն ասել է, թե «շատ լավ շփում է ունեցել» կոլումբիացի ղեկավարի հետ, որին վերջերս մեղադրել է ԱՄՆ-ին կոկաին մատակարարելու համար և խորհուրդ է տվել նրան «զգույշ լինել» Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության ամերիկյան գործողությունից հետո:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկու երկրներն աշխատում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում համագործակցության, ինչպես նաև Կոլումբիայի առաջնորդի, նրա ընտանիքի անդամների և հարավամերիկյան այդ երկրի ներքին գործերի նախարարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ:

Իր հերթին Գուստավո Պետրոն կոլումբիական Caracol ռադիոկայանին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Կոլումբիայով վենեսուելական գազի արտահանման հնարավորությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև «Կոլումբիայի ու Էկվադորի միջև առևտրային և թմրամիջոցների հարցերով հակամարտությունը»: Նա հավելել է, որ Թրամփնն այդ վեճում համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ:

  • Կիսվել: