հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահները

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահները

Սպիտակ տանը 1 ժամ 35 րոպե տևողությամբ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր՝ այցի ընթացքում ալ-Շարաան մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային միանալու հեռանկարները, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցների հնարավոր մեղմացման հարցը։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: