երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Spiegel-ի անդրադարձը՝ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների առաջնագիծ տեղափոխմանը

Spiegel-ի անդրադարձը՝ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների առաջնագիծ տեղափոխմանը

Գերմանական Spiegel պարբերականն անդրադարձել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի վարձկանների տեղափոխմանը:

Նշվում է, որ շաբաթներ շարունակ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Կովկաս: Նրանք պետք է իրականացնեն Թուրքիայի նախագահի իշխանության հզոր ֆանտազիաները: Շատերն իրենց կյանքով են վճարում:

Հոդվածում խոսվում է սիրիացի վարձկան Թարեքի մասին: Նրա հավաստիացնում է, որ սիրիացի հազարավոր վարձկաններ Թուրքիայից սեպտեմբերից անմիջապես տեղափոխվում են Ադրբեջան՝ առաջնագիծ:

Նա պատմում է, որ ՛՛ամենաշուտը վերադառնում են սպանվածները՛՛: Հոդվածում նշված է, որ այս վարձկանի տուն վերադառնալը կարելի է համարել բարեբախտություն:

  • Կիսվել: