հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Սպառնալիքն իրական է. Կոլումբիայի նախագահը՝ ԱՄՆ-ի կողմից իրենց հանդեպ ուժ կիրառելու հավանականության մասին

Սպառնալիքն իրական է. Կոլումբիայի նախագահը՝ ԱՄՆ-ի կողմից իրենց հանդեպ ուժ կիրառելու հավանականության մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած գործողությունից հետո չի բացառում իր երկրի դեմ ԱՄՆ-ի ուժ կիրառելու հնարավորությունը: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում: 

Պետրոն, մասնավորապես, նշել է. «Սպառնալիքը գոյություն ունի, և այն իրական է։ Մենք չենք ակնկալում, որ կդիմակայենք հզոր բանակին զենքով, որը չունենք։ Մեր հենարանը մեր լեռներում, մեր արևադարձային անտառներում ապրող մարդիկ են, և միշտ այդպես է եղել»

Նախագահը հավելել է, որ «նախընտրում է երկխոսությունը»՝ միաժամանակ նշելով, որ «Կոլումբիայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է երկիրը դիմակայել հզոր բանակներին»։

Ըստ Կոլումբիայի նախագահի՝ աշխարհի մյուս երկրների հետ կայսերական նկրտումներով հարաբերություններ պահպանելու Վաշինգտոնի փորձերը ԱՄՆ-ին սպառնում են մեկուսացմամբ։

Նշենք, որ Վենեսուելայում տեղի ունեցած գործողությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ Կոլումբիայի նախագահը նույնպես պետք է զգուշավորություն ցուցաբերի։

  • Կիսվել: