հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ-ի հետ որևէ կառուցողական զրույցի մասին խոսք լինել չի կարող. Զախարովա

Սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ-ի հետ որևէ կառուցողական զրույցի մասին խոսք լինել չի կարող. Զախարովա

Վաշինգտոնը ՛՛թունոտ՛՛ արձագանք է տալիս սպառազինությունների վերահսկման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Վաշինգտոնի նման արձագանքը վերահաստատում է Ռուսաստանի շահերը պաշտպանելու հաստատակամության հարցում մեր իրավացիությունը՛՛:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի՝ Վաշինգտոնի կողմից առաջնորդվող տոտալ հիբրիդային պատերազմի պայմաններում սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ-ի հետ որևէ կառուցողական զրույցի մասին խոսք լինել չի կարող:

՛՛Հնարավորություն կստեղծվի, եթե Վաշինգտոնը հրաժարվի Ռուսաստանի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված թշնամական կուրսից, և եթե ամերիկյան կողմը պատրաստակամություն ցուցաբերի հարգել ՌԴ-ի արմատական շահերըւ՛՛,-ընդգծել է Զախարովան:

  • Կիսվել: