Սպառազինության ոլորտում Մոսկվա-Թեհրան համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա. Իրանում ՌԴ դեսպան
Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է.«Սպառազինության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա», գրում է parstoday.com-ը:
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի դեմ պատժամիջոցներին՝ հավելելով. «Իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի վերացումից հետո,սպառազինության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, և Թեհրանը պաշտպանական նպատակներով կարող է զենք գնել Մոսկվայից»։
Անդրդառնալով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, դեսպան Ջագարյանը հստակեցրել է.«Մոսկվան և Թեհրանը հակառուսական պատժամիջոցների դիմաց «Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերի ինտեգրացման շուրջ բանակցություններին թափ են հաղորդել»:
Անդրադառնալով բրիտանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե Իրանը զենք, այդ թվում՝ զենիթահրթիռային կայաններ է մատակարարում Ռուսաստանին, ռուս դիվանագետն ասել է.«Բրիտանական լրատվամիջոցները հայտնի են որպես կեղծ լուրեր արտադրող գործարաններ»։



