չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սպառազինության համալրումը օգուտ չի տալու Հունաստանին. Թուրքիայի ՊՆ

Սպառազինության համալրումը օգուտ չի տալու Հունաստանին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հանդիպելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ զինումը, որև օգուտ չի տալու Հունաստանին, գրում է ermenihaber.am-ը: 

Աքարը հայտարարել է, որ Հունաստանը շարունակում է համառորեն խախտումներ անել Կրետեի արևելքում, Կիպրոսի հյուսիս արևմուտքում», բայց իրենք հավատում են, որ խնդիրները կարող են լուծել լավ հարևանային կապերի և երկխոսության շրջանակում։ Նա միաժամանակ նշել է, որ թույլ չեն տա Թուրքիայի և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» իրավունքների ոտնահարում։

Հուլուսի Աքարն անդրադարձել է նաև վերջին շրջանում Հունաստանի սպառազինության համալրման հարցին։

«Մեր հարևան Հունաստանը պետք է հասկանա, որ որոշ երկրների աջակցությանը, սադրանքներին տրվելը և տարբեր նախաձեռնություններ իրականացնելը ոչ մի օգուտ չի տալու»,- շեշտել է նա։

  • Կիսվել: