ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
SpaceX–ը ուղեծիր է դուրս բերել ևս 56 Starlink արբանյակ. տեսանյութ

SpaceX–ը ուղեծիր է դուրս բերել ևս 56 Starlink արբանյակ. տեսանյութ

Falcon 9 հրթիռակիրն ուղեծիր է դուրս բերել 56 Starlink ինտերնետ-արբանյակներ։ Տեղեկությունը հայտնում է SpaceX ընկերությունը:

Ավելի վաղ Falcon 9 հրթիռակիրը մեկնարկել էր Ֆլորիդայում Starlink ինտերնետային արբանյակների հերթական խմբաքանակով: Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից արձակումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 9:03-ին:

«56 Starlink արբանյակների ուղեծիր դուրս բերումը հաստատված է», - ասվում է SpaceX-ի Twitter-ի էջում:
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար մոլորակի ցանկացած կետում: Նախագծի իրականացումը սկսվել Է SpaceX ընկերության կողմից 2018 թվականի փետրվարին։

  • Կիսվել: