հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սոչիում բանակցում են Պուտինն ու Լուկաշենկոն, իսկ Մինսկում բողոքի ակցիա է՝ ՌԴ-ի հետ ինտեգրման դեմ

Սոչիում բանակցում են Պուտինն ու Լուկաշենկոն, իսկ Մինսկում բողոքի ակցիա է՝ ՌԴ-ի հետ ինտեգրման դեմ

Մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:

Անմիջապես բանակցությունների սկզբում Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պարաստ է Մոսկվայից գազ գնել 200 դոլարով:

Նա նշել է. «Մեզ հավասար պայմաններ են պետք: Մենք էժան գազ ու նավթ չենք խնդրում: Մենք պատրաստ ենք 200 դոլարով գազ գնել: Սակայն կարևոր է, որ հավասար պայմաններ լինեն: Եթե մեր արտադրամասերն այդ գնով են գազը գնում, թող մրցակիցներն էլ նույն գնով գնեն»:

Նշենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում՝ Անկախության պողոտայում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Հարյուրավոր ցուցարարներ կենդանի շղթա են կազմել: Նրանք պահում են նաև սպիտակ-կարմիր-սպիտակ գույնի դրոշներ: Այդպիսի դրոշը մինչև 1995 թ. Բելառուսի պետական դրոշն էր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ելույթ ունենալով Բելառուսի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե Բելառուսը Ռուսաստանի կազմի մեջ չի մտնի:

1999 թվականին Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր են ստորագրել միութենական պետություն ստեղծելու մասին: Այդ պայմանագիրը ենթադրում է ունենալ միասնական դրամ, դատարան և մաքսային ծառայություն:

Երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը քննարկվում են համաձայնագրի ստորագրման 20-ամյակի նախաշեմին:

  • Կիսվել: