կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սոչիի վրա անօդաչուների հարձակման հետևանքով հետաձգվել է 56 չվերթ

Սոչիի վրա անօդաչուների հարձակման հետևանքով հետաձգվել է 56 չվերթ

Սոչիի օդանավակայանում նախորդ գիշեր սահմանված ժամանակավոր սահմանափակումներից հետո հետաձգվել է 56 չվերթ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ օդանավակայանում աշխատում են՝ թռիչքների բնականոն ընթացքը ապահովելու նպատակով։

Սահմանափակումները մտցվել էին այն բանից հետո, ինչ քաղաքը ենթարկվել էր ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման։

Հարձակման հետևանքով մահացել է 2 մարդ, տուժել՝ 11-ը, 4 անձ հոսպիտալացվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 39 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ 

 

 

  • Կիսվել: