կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սոչիի իշխանությունները փոթորկի պատճառով մինչև հուլիսի 10-ը արգելել են ծովում լողալը

Սոչիի իշխանությունները փոթորկի պատճառով մինչև հուլիսի 10-ը արգելել են ծովում լողալը

 Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացումը։ Լողալն արգելված է։ Այս մասին տեղեկացնում է քաղաքի վարչակազմի առողջարանային, զբոսաշրջային և սպառողական ոլորտի վարչությունը։

«Այսօր՝ հուլիսի 9-ից մինչև 10․07-ի օրվա վերջ Մագրի-Վեսյոլոե տեղամասում ծովի վրա մրրկահողմերի ձևավորման վտանգ է առկա։ Ծովում փոթորիկ է։

Փոթորկի նախազգուշացման գործողության ժամանակահատվածում լողափերում արգելված է լողալը։

Կարմիր դրոշակներ են տեղադրված, ջուր մտնելը վտանգավոր է»,- նշվում է հաղորդման մեջ։

Ընդգծվում է, որ քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Փրկարարները խորհուրդ են տալիս Սոչիի բնակիչներին և հյուրերին զգուշավորության բոլոր միջոցները ձեռնարկել և ժամանակավորապես հրաժարվել լողափին հանգստանալուց։

Արգելքը կհանվի, երբ փոխվեն եղանակային պայմանները և փոթորիկը հանդարտվի։

  • Կիսվել: