շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Սկսվել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները

Սկսվել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները

Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այս տարի մենք այլ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ: Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան՛՛:

Նշվում է նաև, որ Էսլամին հայրենական կառուցապատող ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին հորդորել է միանալ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծին:

 

  • Կիսվել: