չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սիրիայում ռազմական ակադեմիայի պայթյունի հետևանքով զոհվել է 116 մարդ, այդ թվում՝ 30 խաղաղ բնակիչ

Սիրիայում ռազմական ակադեմիայի պայթյունի հետևանքով զոհվել է 116 մարդ, այդ թվում՝ 30 խաղաղ բնակիչ

Հոմսի Ռազմական ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի  թիվը հասել է 116-ի, այդ թվում 30 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 մարդ:

Այս մասին ասվում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի պաշտոնական կայքում:

Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «ահաբեկչական» խմբավորումները անօդաչու սարքեր են օգտագործել: Պայթյունը տեղի է ունեցել պաշտպանության նախարարի մասնակցությամբ ավարտական արարողությունից անմիջապես հետո:

Սա ամենաարյունալի հարձակումներից մեկն էր Սիրայում 12 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում:

  • Կիսվել: