չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիրիայում հուժկու պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր

Սիրիայում հուժկու պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր

Խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի Աֆրին քաղաքում, գրում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ արաբական երկրում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 35 մարդ:
 

«Սիրիայի Աֆրինում Քրդստանի աշխատավորական կուսակցության և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» կազմակերպած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 35 խաղաղ բնակիչ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ պայթեցվել է ականապատ ավտոցիստեռնը:

  • Կիսվել: