երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Իժևսկի ձեռնարկությունների վրա. օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Իժևսկի ձեռնարկությունների վրա. օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը

Իժևսկի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնել է Ռոսավիացիան։

«Իժևսկի ձեռնարկություններից մեկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը», - ասել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ «Բոլոր արտակարգ ծառայությունները մեկնել են դեպքի վայր»։ 

 

Իժևսկն արդեն հինգերորդ ռուսական օդանավակայանն է, որն այսօր առավոտյան դադարեցրել է գործունեությունը: Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար նաև Նիժնեկամսկի, Ուլյանովսկի և Կազանի օդանավակայաններում: Սարատովի օդանավակայանում այսօր առավոտյան մտցված սահմանափակումները վերացվել են, դրանք տևել են 4,5 ժամ, գրել է «Կոմերսանտը»։

  • Կիսվել: